Ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ՝ հուլիսի 9-ին, նյութեր են նախապատրաստվել՝ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:40-ի սահմաններում Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է նշված փողոցի 64 տան բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանին: Հարվածի հետևանքով Մարյանը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Սահակյանը Սպիտակի քաղաքապետն է: Մանրամասները կարդացեք այստեղ: