Հուլիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստի ժամանակ Հարություն Սարգսյանի մայրը' Անահիտ Նիկոլյանը Կ.Եսայանի սպանության մեջ մեղադրել էր Սպարտակ Ղուկասյանին: Նա նաև նշել էր, որ Վարդան Ղուկասյանի տղան և Կարեն Եսայանը տարաձայնություններ են ունեցել: Այդ առիթով Սպարտակ Ղուկասյանն անգամ հոր հետ վիճաբանել է' ասելով, թե համաձայն չէ, որ քույրն ամուսնանա Կ.Եսայանի հետ: Դատարանում հնչած հայտարարությունների կապակցությամբ թերթի թղթակիցը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ, ով զրույցն սկսել է հարցով, թե ինչու նրան չեն մոռանում: Թղթակցի հարցին, թե ինչ է մտածում նախկին քաղաքպետը դատարանում Ա.Նիկոլյանի հայտարարությունների կապակցությամբ, Վ.Ղուկասյանը պատասխանել է. «Ո՞վ են դրանք, ես չեմ էլ ուզում դրանց անունը տալ: Դատաիրավական ոլորտը լավ աշխատում է, և անմեղ մարդուն չեն դատում: Ո՞նց կարող է անմեղ մարդուն բռնեն և այդկերպ զրպարտեն: Իմ ընկերներից այն 4-ը մահացան 2007թ.' իմ դեմ կատարված մահափորձի ժամանակ: Բայց այդպես էլ այդ գործը մնում է չբացահայտված. հավանաբար նրանք են այս ամենի հետևում»: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու դատարան չի ներկայանում, Վ.Ղուկասյանը նշել է. «Առողջության պատճառով չեմ ներկայացել, և հետո, իմ ցուցմունքներն էական ոչ մի ազդեցություն չունեն դատավարության վրա: Ես ուղղակի ասել եմ, որ դրա հայրը եկել է, խնդրել է, ես էլ ասել եմ, որ մենք ձեզ հետ կապված որևէ խնդիր չունենք: Դա ոչ մի բանի չի նպաստելու և դատական պրոցեսի վրա ազդեցություն չի ունենա: Այսքանը»: Թղթակիցը զրուցել է նաև Անահիտ Նիկոլյանի հետ և հայտնել, որ Վարդան Ղուկասյանը պատիվ է պահանջելու: Ասվածի կապակցությամբ Ա.Նիկոլյանը պատասխանել է. «Եթե նա պատիվ պահանջել նկատի ունի, որ դիմելու է դատարան, երբ կդիմի դատարան, նրան համապատասխան պահանջը կհնչեցվի»: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի' 10.07.2013թ. համարում:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18568
Առաջարկում ենք նաև
14/10/24 15:05
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ կիրառվել է գրավ և տնային կալանք
05/04/22 21:54
Ռոբերտ Քոչարյանի խնամին, նախկին փոխմարզպետն ու քաղաքապետը. ո՞ւմ գրպանն են գնում ասֆալտի միլիարդները
01/01/22 11:57
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետի սպանված փեսացուի մորը սպանած Երեւանի բնակիչը
28/02/20 18:30
Իջևանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ. ԱԱԾ
18/12/19 16:59
Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի խիստ վթարային շենքում բնակվող տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում
04/09/19 13:33
Քաղաքապետը՝ զինվորի՝ իրեն պատիվ տալու մասին
02/06/19 17:00
Մեղրիի նախկին քաղաքապետը` մեղադրյալի աթոռին
02/10/18 09:55
Ոգելից խմիչք՝ մեջը օձ. Հրազդանի նախկին քաղաքապետը իր հաջորդին արտառոց «ժառանգություն» է թողել. «Ժողովուրդ» (լուսանկար)
03/05/18 15:05
Վարդենիսի նախկին քաղաքապետը հրաժարվեց ՀՀԿ անդամատոմսից
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան