ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ով նաեւ ՀՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի խորհրդի նախագահն էր, հրաժարվել է իր կուսակցական պաշտոնից: Այս թեմայի շուրջ նա «Ժողովուրդ» օրաթերին հայտարարեց, որ «վերացնելու» է ՀՀԿ-ի անդամատոմսը:
«Ես ժողովրդավար տղա եմ, միշտ եղել եմ ժողովրդի կողքին եւ կշարունակեմ մնալ»,- հայտարարել է նախկին քաղաքապետը: Նշենք, որ անցած տարում Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն չսատարեց Վոլոդյա Խլոյանին:
Հավանաբար սա է պատճառը, որ Խլոյանը իր նեղացվածությունը ՀՀԿ-ից այսպես է արտահայտում: