Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մասնակցելու է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին, գրում է Ermenihaber֊ը։
Ընդդիմադիր քաղաքապետը Ստամբուլը ներկայացնելու է երկու առանձին պանելային քննարկումներում։ Այդ մասին հայտնում է Էքրեմ Իմամօղլուի խոսնակը՝ Մուրադ Օնգունը։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մասնակցել Գլազգոյի գագաթնաժողովին և Հռոմից վերադարձել է Թուրքիա։ Էրդողանն այդ մասին խոսելիս՝ նշել է, որ հրաժարվել է գնալ Գլազգո, քանի որ չեն կատարվել անվտանգության հետ կապված թուրքական կողմի պահանջները։