Թուրքիայի նախագահ Ռեջե Թայիփ Էրդողանը դատական գործ է հարուցել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Գյորսել Թեքինի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի կողմից դատարանին ներկայացրած մեղադրական դիմումի մեջ նշվում է, որ Թեքինը 2016 թվականի հունվարի 15-ին մեղադրել է նախագահին «արդարադատության համակարգի վրա ազդելու, մաֆիայի առաջնորդի միջոցով ակադեմիկոսներին սպառնալու» մեջ: Փաստաբանի համոզմամբ՝ նման մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, ուստի զրպարտության համար Թեքինը պետք է մեղավոր ճանաչվի Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով: