Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր մեղադրանք է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, պատճառը Մերսինում Դեմիրթաշի ունեցած ելույթն է:

 

Ելույթում քրդամետ կուսակցության առաջնորդը, դիմելով Էրդողանին, ասել էր. «Գողը խալիֆ չի դառնա»: Թուրքիայի նախագահն ասվածն ընդունել է իբրև վիրավորանք և մեղադրանք է ներկայացրել Դեմիրթաշի դեմ: