Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Նախօրեին Քըլըչդարօղլուն կուսակցության խմբակցության առջև իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ փողերի լվացման և կոռուպցիոն գործերում ներգրավված թուրք գործարար Ռըզա Սարաֆը, ում դեմ գործով այս օրերին ԱՄՆ-ում դատական նիստեր են ընթանում, տեղեկություններ է ստացել հենց Էրդողանից:
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը հայտնել է, որ Քըլըչդարօղլուի խոսքերը «վիրավորանք են հանրապետության նախագահի հասցեին»: Այդ փաստի առթիվ նա հայց է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն: