Հուլիսի 10-ին' ժամը 06:00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 52ՏՏ714 պետհամարանիշի և «ՀԻՆՈ 700» մակնիշի բեռնատար ՊՆ3330Տ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդ' 1959թ. ծնված Ռոբերտ Արզումանյանը, ուղևորներ 1959թ. ծնված Մարգարիտա Արզումանյանը, 2009թ. ծնված Տիգրան Օհանյանը և Անուշ Արզումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: