Թերթը գրում է, որ երեկ' ժամը 21:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տան դիմաց նույն տան բնակիչներ Արթուր և Արտյում Գևորգյանները վեճի են բռնվել Մարտին Գալստյանի հետ: Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների' վեճը ծագել է, երբ հարբած Մարտին Գևորգյանը զանգահարել և եղբայրներից մեկից ուզել է պարտքը: Այնուհետև Գևորգյան եղբայրները ծեծել են Մարտին Գալստյանին: Վերջինս էլ գնացել և հետ է վերադարձել ընկերների հետ' ծեծկռտուքը շարունակելու: Արդյունքում' դանակահարել են Արթուր Գևորգյանին: Եղբայրները Գյումրիում հայտնի ոսկերիչ Աղվանի որդիներն են: Վիճաբանության ժամանակ, ինչպես գրում է թերթը, ոսկերիչ Աղվանը, տեսնելով, որ հնարավոր է' որդիներին վնասեն, տանից բերել է օրինական հրացան-ինքնաձիգը և տեսնելով դանակահարված որդուն' երեք կրակոց արձակել: «Այս ծեծկռտուքին Գյումրիի մականունավորների մի ամբողջ շքերթ է մասնակցել, գործին ներգրավված է 6 մականունավոր Արթուր, այդ թվում' Ֆինկի Արթուրը, Տպիչի Արթուրը, Տուլո Արթուրը, Քոբոլ Արթուրը և ուրիշներ»,- եզրափակում է թերթը: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 11.07.2013թ. համարում: