Գորիսի կենտրոնում, հուլիսի 11-ին, ժամը 23.00-24.00-ի սահմաններում, ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի (մականունը՝ Աղալար) որդու՝ Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև, հաղորդում է Aysor.am-ը:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ եղել է նաև դանակահարություն:
Ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնել են, որ երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Գորիսի կենտրոնում երկու հոգի վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2 ընկերները հարբած վիճակում վիճաբանում են: Վերջիններս վերադառնում էին ծննդյան արարողությունից: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: