ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել՝ բավարարվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հայցը. այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ բանկից։
2010 թվականի նոյեմբեր ամսից ՎՏԲ-Հայաստան Բանկը բանակցություններ էր վարում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ՝ կապված վերջինիս կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ:
Ըստ բանկի, 2011 թվականի նոյեմբերից սկսած՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին, սակայն պատգամավորն այդպես էլ չի կատարել եւ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը հայց էր ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում: