Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով մայթերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսվել մայրաքաղաքի Աբովյան, Արամի, Իսահակյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյունի, Սարյան, Խորենացու, Թումանյան փողոցներում, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայում և Դավթաշենի այգում:

12550 քմ մակերեսով մայթեր արդեն իսկ վերանորագվել են, տեղադրվել են բետոնե նոր սալիկներ, որոշ հատվածներում վերատեղադրվել ու ամրացվել են նախկին սալիկները: Ամբողջությամբ փոխվել են նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակի սալիկները' 2650 քմ մակերեսով: Տեղադրման համար օգտագործվում են 6.0 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի մրցույթով սահմանված տեխնիկական պահանջները:

Մայթերի ու հրապարակների սալիկապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականի 3-րդ եռամսյակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն