Իռլանդիայի ստորին պալատի պատգամավորները օրենք են ընդունել, որը թույլատրում է արհեստականորեն ընդհատել հղիությունը այն դեպքերում, եթե հետագայում երեխային կրելու հանգամանքը սպառնում է մոր կյանքին. գրում է reuters-ը:

Օրենքի քննարկումը ձգձգվել էր մինչև ուշ կեսգիշեր: Արդյունքում՝ 127 պատգամավոր կողմ էր քվեարկել, իսկ 31-ը' դեմ: Նոր օրենքը այժմ պետք է հաստատի Վերին պալատը:

Համաձայն այդ փաստաթղթի' հղիության ընդհատման համար բավարար հիմք կարող է հանդիսանալ մոր կյանքին սպառնացող ցանկացած վտանգ, այդ թվում' ինքնասպանության ռիսկը:

Այսպիսով' Իռալնդիայի Գերագույն դատարանի կողմից 1992 թ.-ին կայացրած վճիռը, որը թույլատրում էր աբորտ կատարել պոտենցիալ ինքնասպաններին, այժմ օրենքի տեսք է ստանում, ինչը բժիշկներին ձևական առումով հիմքեր է տալիս այդ գործողությունը կատարել որոշակի դեպքերում: