Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական գիր է հղել Տ. Քրիստոֆեր եպիսկոպոս Հիլին Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ ընտրվելու առիթով:
Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «…Ձեր ընտրությունը որպես Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ մի նոր իրեղեն առիթ է, որպեսզի Ձեր այս նոր հանգամանքում շարունակեք ծառայել Քրիստոսի Եկեղեցուն' նպաստելով նաև Հայ և Անգլիկան Եկեղեցիների եղբայրությանը: Լիահույս ենք, որ Ձեր հարուստ փորձառությունը ներդնելու եք ավելի զորացնելու Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը և նրա գործունեությունը' առավել արդյունավետ ծառայելու Եվրոպայի Եկեղեցիներին' նպաստելով Եկեղեցիների և տարբեր հասարակական ու պետական հաստատությունների երկխոսությանը, մարդկային խաղաղ և բարօր կյանքի կերտմանը Եվրոպայում և ողջ աշխարհում»: