Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ուշադրությամբ հետևում էր Բուենոս Այրեսում անցկացված ՄՕԿ –ի 125 –րդ գագաթաժողովի աշխատանքներին: Վերջին օրը տեղի ունեցավ ՄՕԿ –ի նախագահի ընտրությունը:

 

«Ուրախ ենք, որ Դուք ձայների բացահայտ առավելությամբ հաղթեցիք և դարձաք միջազգային օլիմպիական կոմիտեի 9 –րդ նախագահը:

 

Հավատում ենք, որ հաջողությամբ կղեկավարեք համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը, քանզի ունեք սպորտային փառավոր անցյալ, մարզական և աշխատանքային հարուստ փորձ: Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի′ նախագահ, մաղթում հաջողություններ նոր պաշտոնում և կյանքում»,- ասել է Գագիկ Ծառուկյանը. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: