Եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն շնորհավորել են Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Այս մասին հաղորդում է Gruzia Online-ը:

 

«Շնորհավորում ենք Գեորգի Մարգվելաշվիլիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորում ենք վրացի ժողովրդին ուժեղ ժողովրդավարական հատկություններ դրսևորելու համար: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախնական եզրակացությունը ընտրական գործընթացի վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Եվրահանձնակատարները նաև կոչ են արել նոր նախագահին վարչապետի, կառավարության, խորհրդարանի, այդ թվում' նրա ընդդիմադիր հատվածի, քաղաքացիական սեկտորի հետ համատեղ շարունակել աշխատել Վրաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա: