Եվրամիությունը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայքլ Մենը:

 

«ԵՄ-ն շնորհավորում է նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին»,-ասել է Մենը լրագրողներին Բրյուսելում:

 

ԵՄ անունից նա իր դրական գնահատականն է հայտնել ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ' նշելով Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործողությունների բարելավումը: «Կատարվածի ընդհանուր պատկերը հուսադրիչ է»,-նշել է նա: