Թուրքիայի նոր նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից, պատկառելի կրոնական ժողովի ատենապետ գերպատվելի Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը պատրիարքական աթոռի, Պառկառելի կրոնական ժողովի և հայ համայնքի անունից նամակ է հղել նորընտիր նախագահին: Իր նամակում վարդապետ Անուշյանը Էրդողանին հաջողություն և կարողություն է մաղթել իր զբաղեցրած նոր պաշտոնում:

 

Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել Թուրքիայի վարչապետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի ներկայացրած տվյալներով՝ Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 51,80 տոկոսը: Նրա մրցակիցները՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահա թթին Դեմիրթաշը հավաքել են համապատասխանաբար 38,44 և 9,76 տոկոս ձայներ: