Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

 

«Ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

 

Ադրբեջանի և Վրաստանի միջև պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերություններն ու երկկողմ համագործակցությունը գոհացուցիչ են, և մենք հույս ենք հայտնում, որ հետագայում նույնպես մեր ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` հանուն տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովման»,-ասված է հաղորդագրության մեջ. մեջբերում է Грузия-Online-ը: