Ղազախստանում 41-ամյա տղամարդը փորձել է կյանքին վերջ տալ սիրելի թութակի մահվան պատճառով. գրում է lenta.ru-ն' հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Տղամարդը կտրել էր իր ձախ ձեռքի երակները: Դեպքի վայր էր ժամանել շտապ օգնության մեքենան, որի արդյունքում տղամարդու կյանքը փրկվել էր: Թե ով էր բժիշկ կանչել, չի հստակեցվում։
Իրավապահ մարմինների հետ զրույցում տղամարդը խոստովանել էր, որ ինքն այդ քայլին դիմել է սիրելի թութակին կորցնելու պատճառով:
Հայտնի է, որ ինքնասպանության փորձի ժամանակ նա հարբած է եղել: