Հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում փետրվարի 15-ին' ժամը 23.50-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին' «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ' Արթուր Ս.-ի կինը' 1979թ. ծնված Արաքսյա Մարտիրոսյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով' մահացել է:  

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիր գյուղի գերեզմանատանը' Արթուր Ս.-ի հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, Արթուր Ս.-ն քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին և շեղբով կտրել պարանոցի հատվածը, որից հետո ինքնասպան լինելու նպատակով նույն շեղբով վնասել է իր պարանոցը և վերին ու ստորին վերջույթները:

 

Ըստ բժշկի տեղեկանքի, Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Ա. Սարխոշյանի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը: Կատարվում է նախաքննություն: