ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ընդունել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը, որի կազմում էին նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար տիկին Սուքեյնա Քեյնին, Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերահսկիչ պալատի կարողությունների զարգացմանն ուղղված Համաշխարհային Բանկի դրամաշնորհի իրականացման ընթացքը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին՝ Վերահսկիչ պալատին ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար:
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար տիկին Սուքեյնա Քեյնն ու Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին իրենց հերթին գոհունակություն են հայտնել համագործակցության համար, նշելով, որ երկու կառույցների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ՀԲ ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունն են հայտնել առաջիկայում նույնպես անդրադառնալ Վերահսկիչ պալատի ռազմավարական զարգացման նոր՝ առավել ծավալուն և ընդգրկուն ծրագրեր իրականացնելուն:
ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն