Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին, ՀՀ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական իրողություններին և միջազգային շուկայի փոփոխվող իրավիճակին համահունչ տնտեսական քաղաքականության իրականացումը և համապատասխան տնտեսական միջավայրի ձևավորումը:
Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են նշված ուղղություններով ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: