ՌԴ Նոր Մոսկվայում 18 մարդու կյանք խլած ՃՏՊ-ի հեղինակ ՀՀ քաղաքացին Ռուսաստան էր մեկնել իր զոհված տղայի գերեզմանաքարի համար գումար աշխատելու նպատակով. գրում է НТВ-ն' մեջբերելով կալանքի տակ գտնվող Հրաչյա Հարությունյանի եղբոր խոսքերը:
Եղբոր խոսքերով' Հրաչյան Երևանից Մոսկվա էր մեկնել արտագնա աշխատանքի: Նախկինում նա մասնացկել է պատերազմին և ծանր վիրավորվել: Նրա 21-ամյա որդին մեկ տարի առաջ մահացել էր բանակում, և հայրը ցանկանում էր նրա գերեզմանի վրա գեղեցիկ հուշաքար տեղադրել:
Հարութ Հարությունյանը' ՃՏՊ-ի մեղավոր Հրաչյա Հարությունյանի եղբայրը, ասում է. «Մեր ընտանիքի ոչ մի անդամ նման չարիք պատճառելու ցանկություն չուներ: Ես վստահ եմ, որ մեքենան պարզապես արգելակների հետ խնդիրներ է ունեցել»:
Երևանում КамАЗ-ի 46-ամյա վարորդը թողել էր իր կնոջը, աղջկան, թոռանն ու ծեր հորը: