Մոսկվայի մարզում ծառայակից ընկերոջը և կոչումով ավելի բարձր սպային ծեծի ենթարկելու մեղադրանքով քննություն է սկսվել երկու բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ: Կասկածյալները ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության «Պավլովո Պոսադսկի» ոստիկանության պետի հասարակական կարգի պահպանության գծով նախկին տեղակալը և այդ նույն ստորաբաժանման բաժնի պետն է, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային պետական քննչական վարչության պաշտոնական կայքը: Քննիչների վարկածով 2013թ. մայիսի 24-ին հիշյալ ոստիկանները ժամը 22:30-ին գտնվելիս են եղել Պավլովո Պոսադսկի շրջանի Ռախմանովո գյուղի գերեզմանների մոտ: Հենց այնտեղ էլ «վիճաբանության ընթացքում, անձնական անբարյացակամ հարաբերությունների հիման վրա նրանք ծեծի են ենթարկել իրենց գործընկերոջը, Թաղային լիազորների և անչափահասների գործերով բաժնի պետին»: Ծեծի ենթարկված ոստիկանության փոխգնդապետը ստացել է բազմաթիվ կապտուկներ, և արյունազեղումներ, ինչպես նաև կոտրվել է նրա կողը՝ վնասելով նաև թոքը, հաղորդում է «interfax»-ը: «Newsru.com»-ը նշում է, որ հատկանաշական է այն, որ այս փաստը գաղտնի է պահվել ոստիկանության տարածաշրջանային բաժնից, քննիչները դեպքի վայր չեն կանչվել: Միայն հանրության մեջ լայն արձագանք ստանալուց հետո տարածաշրջանի ոստիկանության վարչությունը կատարել ստուգումներ, հավաքել նյութեր և փոխանցել ՌԴ Մերձմոսկվայի Քննչական կոմիտեին, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի « մի խումբ մարդկանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր հարված հասցնելը» հոդվածի հատկանիշներով: Մերձմոսկվայի ոստիկանության անձնակազմի գծով տեսչության կատարած ծառայողական ստուգումների արդյունքում գործընկերոջը ծեծի ենթարկելուն մասնակից սպաները ազատվել են ներքին գործերի մարմիններից:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18991
Առաջարկում ենք նաև
05/07/24 16:50
«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել․ կա 3 վիրավոր
04/08/19 17:29
Մելիք Մանուկյանի եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ. ոստիկանություն (տեսանյութ)
30/04/24 16:00
Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն
15/07/20 22:26
Մոսկվայում ուղևորները ծեծի են ենթարկել իրենց նկատողություն արած տաքսու վարորդին (տեսանյութ)
28/02/17 14:54
Գորիսի նախկին ոստիկանապետը ծեծի է ենթարկել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ իրենց գործընկերուհուն նամակ գրելու համար
18/10/14 23:24
Աղջիկները ծեծի են ենթարկել տղային, ով իրենց մարմնավաճառների հետ էր շփոթել (տեսանյութ)
16/07/14 12:07
Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն. ՀՔԾ
16/10/24 18:35
Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայությամբ ծեծի է ենթարկել դասընկերուհու հորեղբայրը․ Shamshyan
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
20/08/24 11:00
Ծեծի են ենթարկել որսորդմիության անդամին և վերցրել իր հրացանը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան