epress.am-ը գրում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո միջադեպ է գրանցվել: Ցուցմունք տալու համար դատարան եկած Վարդան Ղուկասյանը նիստից հետո իր շքախմբի հետ ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը:
Ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանը պատմել է, որ մտնելով դատարանի դահլիճ՝ Ղուկասյանը նախ հրահանգել է բոլոր լրագրողներին դուրս գալ դահլիճից: Կարգադրիչները լրագրողներին դուրս են հրավիրել, իսկ Սահակյանը առարկել է:
Ղուկասյանի՝ «շատ են ուզում, թող գան նստեն» արտահայտությունից հետո, դատավոր Մարտին Սարոյանը կարգադրել է լրագրողներին հետ կանչել: Սահակյանի խոսքով՝ ողջ նիստի ընթացքում Ղուկասյանը և իր հետ եկած շքախումբն անընդհատ խանգարել են նիստը՝ վիրավորելով նիստի մասնակիցներին, մասնավորապես, իրեն անվանելով «դև»:
Իսկ նիստի դահլիճից դուրս գալով՝ Ղուկասյանը և նրա շքախումբը ծեծել են Սարգսյանի հորը՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, ում հագուստի վրա կոշիկի հետքեր են եղել, նրա ճնշումը բարձրացել է և տեղափոխել են հիվանդանոց:
Շարունակությունն՝ այստեղ: