Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում կանանց արգելել են խանութ գնումների գնալ միայնակ՝ առանց ուղեկցող տղամարդու: Այս որոշումը կայացրել են Քարաք շրջանի հոգևոր գործիչները:
Նրանց կարծիքով՝ տղամարդիկ, տեսնելով միայնակ կնոջ, անմիջապես կորցնում են մտքի և հոգու մաքրությունը, ինչը հատկապես կարևոր է այժմ՝ սուրբ Ռամադանի օրերին: Այժմ կանանց փոխարեն խանութներում գնումներ են կատարելու նրանց եղբայրները, ամուսիններն ու հայրերը. փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Սակայն շրջանի աշխարհիկ իշխանությունները կանանց վրա դեռևս նման արգելք չեն դրել: Տեղի ոստիկանության ղեկավար Աբդուլլահ Վազիրը հայտնել է, որ իրավապահ մարմինները չունեն նման լիազորություններ՝ կանանց արգելել գնումներ կատարել: