Չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, որի մեխը, հիշեցնենք, նախկին իշխանությունների և հատկապես այդ իշխանությունների գործարար, ասել է թե՝ օլիգարխիկ հատվածի մերժումն էր, այսօր արդեն հեղափոխական իշխանությունները մեծ սիրով համագործակցում են մերժվածների հետ՝ վերջինիս պատկանող ընկերություններից հարյուրավոր միլիոնների գնումներ կատարելով: Այդ գումարները, իհարկե, վերջիններիս քսակ ուղղվում են պետական բյուջեից, ասել է թե՝ հպարտ հարկատուների գրպանից:
Դիցուք, ահա թե որ պետական կառույցներն են գնումներ կատարել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ընկերությունից:
Գարեգին Բաղրամյանի ՀԾԿՀ-ն 144,000 դրամի ներկացուցչական ծառայություններ է ձեռք բերվել «Ջերմուկ Գրուպ»-ից։
ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես 76,800 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել։
Սասուն Խաչատրյանի հակակոռուպցիոն կոմիտեն 36,300 դրամի ներկայացուցչական ծառայություններ է գնել։
ՀՀ էկոնոմիկայի նախարությունը նույնպես 43,200 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել։
Կառավարությունը 5 տարվա ընթացքում 6 արտոնություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն որքան բաժնեմասն է նրան պատկանում' հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ Տրված արտոնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1,5 միլիարդ դրամ։ Կառավարության մարտի 9-ի նիստում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային նոր արտոնություն տրվեց։ Ընկերությանը պատրաստվում են ազատել ներկրման մաքսատուրքից։ Ըստ նախագծի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում է 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, եւ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն 20722800 և 20722800 մլն դրամի ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր է կնքել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հետ, որի սեփականատերը հանդիսանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն իր հերթին նախընտրում է ապահովագրական ծառայությունների գնում կատարել առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիայից»: Այս ընկերության հետ կնքվել է 2 միլիոն դրամի պայմանագիր՝ մեկ անձից գնման ընթացակարգով: