«Այս պահին Երևանի քաղաքապետը հանդիպումներ է իրականացնում Երևանի ավագանու կուսակցական խմբակցությունների հետ՝ ամփոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ ի մի բերելով հետագա անելիքները և միջոցառումներ։ Այսօր Երևանի քաղաքապետը հրապարակային հայտարարությամբ կդիմի Երևանի բնակչությանը՝ տալով բոլոր պարզաբանումները», - այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Վերջինիս խոսքերով՝ այս օրերի ընթացքում Երևանի քաղքապետն անձամբ հետևել է քաղաքային հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հնչեցված և հնչեղություն ստացած հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, եզրահանգումներին, գնահատականներին, առաջարկություններին: «Մինևնույն ժամանակ, քաղաքապետը հանդիպում է ունեցել հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ քաղաքապետարանի կողմից իրականացվել են խնդրի առնչությամբ սոցհարցումներ», - ասաց փոխքաղաքապետը: