Այսօր՝ հուլիսի 25-ին, Shamshyan.com-ին էին դիմել Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի բնակիչներ՝ ամուսիններ Արմեն և Հեղինե Հովհաննիսյանները, ովքեր հայտնում էին, որ արդեն մի քանի օր է՝ իրենց որդին գտնվում է ՀՀ ՊՆ Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Էրեբունու զինկոմիսարիատի կողմից 2012թ հունիսին բանակ զորակոչված 19-ամյա Արսեն Հովհաննիսյանի հարազատները պատմում էին. «Հունիսի 23-ին Էրեբունու զինկոմիսարիատից զանգահարել են Արսենի հորը՝ Արմենին և հայտնել, որ Ստեփանակերտից տղային ուղղաթիռով տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ և նույնիսկ խնդրել են, որպեսզի այդ մասին աղմուկ չբարձրացնենք: Երբ Արսենին տեղափոխել են հոսպիտալ, պարզվել է, որ նա վնասվածքներ է ստացել որովայնի, աղիների և պոչուկի հատվածում»:
Ծնողները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ Մուրացանի բժիշկներին հաջողվել է մահվան ճիրաններից դուրս բերել Արսենին և արդեն 2 անգամ վիրահատություն է կատարվել: Թե ինչ հանգամանքներում է հրազենային վնասվածք ստացել իրենց որդին, հարազատներին դեռևս հստակ ոչինչ չեն հայտնում: Միայն ասում են, որ վնասվածքը նա ստացել է իր հետ ծառայակից շարքայինի կողմից, իսկ հրազենը եղել է դիպուկահարի զենք՝ СВД, իսկ այդ հրազենը հաշվառված է եղել ոչ թե շարքայինի անվամբ, այլ՝ սպաներից մեկի անունով ու հիմա տեղեկություններ են տարածում, թե այդ սպան լվացվելու ժամանակ հրազենը թողել է շարքայինի մոտ:
Մանրամասները կարդացեք այստեղ: