Թունիսում հակակառավարական ակցիաների մասնակիցների շարքերում գրանցվել է առաջին զոհը: 45-ամյա Մուհամմեդ Մուֆլին զոհվել էր Թունիսի արևմուտքում գտնվող Ղաֆսա քաղաքում՝ երկրում ընդդիմադիր պատգամավոր Մուհամմեդ ալ Բրահմիի սպանության հետևանքով բռնկված ցույցերի ժամանակ:
Ինչպես հայտնում է AFP-ն, տղամարդը զոհվել էր ոստիկանության կողմից արցունքաբեր գազ կիրառելու հետևանքով:
Հիշեցնենք, որ Թունիսում հայտնի ընդդիմադիր գործիչ, ձախամետ հայացքների կողմնակից պատգամավոր Ալ Բրահմին սպանվել էր հինգշաբթի օրը իր տան մոտակայքում: Նա հայտնի էր իսլամիստական հայացքների սուր քննադատությամբ, իսկ վերջին ժամանակներս կոչ էր անում Թունիսում եգիպտական սցենարը կիրառել, այսինքն՝ իսլամիստներին հեռացնել իշխանությունից: