Սաուդյան Արաբիայի «Saudi Arabian» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռից 2 ուղևոր են իջեցրել, ովքեր բորտուղեկցորդուհուն մեղադրել են այլասերվածության մեջ. գրում է Ալ Արաբիան:
Մասնավորապես, հաղորդվում է, որ օդանավում 2 մուսուլման հոգևորականներ են եղել, ովքեր կասկածել են, թե բորտուղեկցորդուհին փորձում է սիրախաղ անել օդանավում գտնվող օտարերկրյա ուղևորի հետ:
Ինքնաթիռում բարձրացված սկանդալի պատճառով չվերթը հետաձգվել է: