Սիրիայի Հալեպ քաղաքի շարիաթի հանձնաժողովը հակաիսլամական է ճանաչել փքաբլիթների և կրոասանների պատարաստումը. տեղեկացնում է Ալ Արաբիան: Ըստ այդ կրոնական որոշման՝ մահիկը, որի տեսքով սովորաբար թխում են այդ բլիթները, հիշեցնում է մուսուլմանների հանդեպ քրիստոնյաների տարած հաղթանակի մասին:
Վերջին ամիսներին Հալեպի շատ տարածքներ իրենց վերահսկողության տակ վերցրած իսլամիստները սկսել են հրապարակել իսլամական խիստ բնույթի ցուցումներ, որոնք կարգավորում են առօրյա կյանքը: Մասնավորապես, կանանց խստորեն արգելել են դիմահարդարում կատարել և մարմինը գրկող զգեստ կրել: Իսկ Հալեպի մյուս բնակիչներին բանտային կալանք է սպառնում, եթե նրանք պաս չպահեն Ռամադանի ընթացքում: