Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քաղաքապետարանի դիմաց ակտիվիստները ցանկանում էին վրան տեղադրել, որին հետևեց քաշքշուկ ոստիկանության և ակտիվիստների միջը: Վրան տեղադրել ցանկացողներից մեկին՝ Արգիշտի Կիվիրյանին, բերման ենթարկեցին ոստիկանություն:

Քիչ ուշ իրենց ընկերոջը սատարելու համար ակտիվիստները երթով գնացին դեպի Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ իրենց միացավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը, ոստիկանությունից դուրս գալով, հայտնեց հավաքվածներին, որ Արգիշտի Կիվիրյանին Ոստիկանություն տեղափոխել են ոստիկաններին դիմադրություն ցույց տալու հիմքով, և պետք է ենթարկեն վարչական պատասխանատվության, երեք ժամը լրանալուց հետո նա ազատ կարձակվի:

Փաշինյանն ասաց նաև, որ Կիվիրյանը վնասվածքներ ունի, քանի որ բերման ենթարկելիս բռնություն է կիրառվել:

Ըստ ակտիվիստների՝ օրենքի խախտում թույլ չեն տվել և ներկայացված մեղադրանքի հետ համաձայն լինել չեն կարող: