Օգոստոսի 5-ին' ժամը 16:47-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկակարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 VV 800 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ' 1993 թ. ծնված Կ. Դ.-ին և ուղևորներ' 1992 թ. ծնված Հ. Մ.-ին և Ռ. Ղ.-ին: Վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: