Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը և Դաշնային միգրացիոն ծառայությունը պտուղբանջարեղենի խոշոր բազայի տարածքում օրենսդրության խախտումների բացահայտման նպատակով նախօրեին ստուգայց են անցկացրել: Արդյունքում ավելի քան 300 մարդ ձերբակալվել է: «Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչության կայքէջը: «Ստուգայցի ընթացքում ստուգվել է մոտ 500 մարդ: Նրանցից 19-ը, ինքնությունը պարզելու նպատակով, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, քանի որ չեն կարողացել ներկայացնել որևէ փաստաթուղթ: 300-ից ավելի մարդու հանձնել են միգրացիոն ծառայության աշխատակիցներին՝ ՌԴ-ի տարածքում գտնվելու կարգը խախտելու պատճառով», - ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի մեկ այլ՝ Սալովսկյան շուկայում ձերբակալվել են ավելի քան 100 անօրինական ներգաղթյալներ: