ԱՄՆ Միգրացիոն իշխանությունները հայտնել են անօրինական ներգաղթյալների ձերբակալման լայնածավալ գործողության մասին: Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը:

 

Ռեյդի ընթացքում ձերբակալվել է 2059 մարդ:

 

Ռեյդը տևել է 5 օր: Իշխանությունների խոսքով՝ ձերբակալվածներից ոմանք մասնակից են եղել ծանր հանցագործությունների, ինչպիսիք են սպանությունը, թալանը, բռնաբարությունն ու մանկական պոռնոգրաֆիայի տարածումը:

 

Նշվում է, որ ձերբակալվածներից ոչ ոք ներգրավված չէ ահաբեկչական գործունեությունում: