ՌԴ Մերձմոսկովյան շրջանի Օդինցովի շուկայում ոստիկանները ձերբակալել են 1800 օտարեկրյա ներգաղթյալի, գրում է Интерфакс-ը:
Ձերբակալվածներից 240-ի դեմ վարչական ակտ է կազմվել «ՌԴ տարածքում գտնվելու, ռեժիմի կարգը խախտելու համար»: 68 ներգաղթյալի հանդեպ քրեական գործ է հարուցվել միգրացիոն փաստաթղթերի կեղծման համար:
Նշենք, որ Մոսկվայում շուկաների զանգվածային ստուգումները սկսվել էին հուլիսի 27-ից, երբ Դաղստանի քաղաքացու կողմից վիրավորվել էր մեկ ոստիկան: Միջադեպի արդյունքում կազմակերպված ստուգումներից հետո ձերբակալվել էր 1000 ներգաղթյալ և փակվել էր շուրջ 30 շուկա: