Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում ոստիկանական ստուգայցի ընթացքում 200 ներգաղթյալ է ձերբակալվել։ 

 

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված ներգաղթյալների մեծ մասն ադրբեջանցիներ են։
Նրանց թվում կան թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։

 

Հայտնաբերեվել է կասկածելի ավտոմեքենա, որի մեջ մեծ գումար և զենքեր են եղել։ Մեքենայի սրահում եղել է մի քանի միլիոն ռուբլի և երեք տրավմատիկ զենք, ինչպես նաև երկու դանակ և բեյսբոլի մահակ։