Առնվազն 25 լիբիացի անօրինական ներգաղթյալ է ցրտահարությունից զոհվել՝ գտնվելով Իտալիայի սահմանային պարեկության մոտորանավակների վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իտալիայի առողջապահության նախարարությանը:

 

Իտալիայի սահմանապահները նրանց բարձրացրել են Լիբիայի մերձափնյա տարածքից:

 

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ներգաղթյալներով նավակը փոթորկի մեջ է հայտնվել:

 

Այս շրջանում ալիքների բարձրությունը 8մ է հասնում, իսկ ջրի ջերմաստիճանը 0-ից մի քանի աստիճան է բարձր: Ներգաղթյալները զոհվել են 18 ժամ տևող ուղևորության ժամանակ: