Իտալական Սարդինիայում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է զոհվել. գրում է The Telegraph-ը:

 

3 հոգի նույն ընտանիքից մահացել էին այն բանից հետո, երբ ավտոմեքենաների կամուրջը փլուզվել էր իրենց մեքենայի վրա: Զոհերի թվում կա նաև 90-ամյա մի կին, 64-ամյա մի իտալուհի մահացել էր սեփական տանը ջրախեղդ լինելով: Եվս 5 հոգի համարվում են անհետ կորած:

 

Առաջիկա օրերի ընթացքում մայրաքաղաք Հռոմում սպասվում են զանգվածային հոսանքազրկումներ սաստիկ քամիների և հորդառատ անձրևների պատճառով: