Իրանի հարավ-արևելյան Սիսթան-Բելուջիսթան գավառում' Սարավան քաղաքի ուղղությամբ իրանցի և սահմանապահների և Պակիստանից ներխուժել փորձող զինված խմբավորման միջև զինված ընդհարման արդյունքում 17 իրանցի սահմանապահ է զոհվել. գրում է IRNA գործակալությունը' հղում կատարելով իր աղբյուրներին:

 

Համաձայն գործակալության տվյալներին' հրաձգության ժամանակ վիրավորվել է նաև սահմանապահ ոստիկանական զորքերի 5 աշխատակից, ևս 4 ոստիկան էլ գերի է վերցվել:

 

Նախնական վարկածի համաձայն' միջադեպը կազմակերպվել է հակակառավարական ահաբեկչական խմբավորման կողմից. կարծում է գործակալությունը: