ԱՄՆ-ի Վուստեր քաղաքի Գերագույն դատարանի երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել 50-ամյա Ջոզեֆ Մեյոթթին և 49-ամյա նրա կնոջը՝ Լինդային, իրենց որդեգրած ղազախստանցի երեխաների բռնաբարության մեջ: Նրանց նկատմամբ դատավճռ դեռ չի կայացվել: Սպասվում է, որ այն կհրապարակվի օգոստոսի 22-ին:

Իսկ մինչ այդ, ընտանիքի գլխավորը կմնա կալանքի տակ: Նրա կինը նույնպես կձերբակալվի, հենց որ դուրս գրվի հիվանդանոցից, որտեղ հայտնվել է ինքնասպանության փորձ կատարելուց հետո, հղում անելով «The Telegram & Gazette» պարբերականին՝ հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նշենք, որ Մեյոթթ ամուսինները 13-ամյա տղային և նրա 8-ամյա քրոջը որդեգրել են 2004թ.-ին: 2009թ.-ին նրանք ձերբակալվել էին, բայց մեկ տարի անց դատարանը նրանց անմեղ էր ճանաչել: Սակայն 3 տարի անց որոշում կայացվեց կրկին անդրադառնալ այդ գործի քննությանը:

Այսպես, մեղադրյալների 21-ամյա որդին և 17-ամյա դուստրը իրենց որդեգիր ծնողների դեմ ցուցմունքներ են տվել: Նրանց խոսքերով, Ջոզեֆ Մեյոթթը քնելիս է եղել իր որդեգիր դստեր հետ միևնույն մահճակալում, երբ դեռ աղջիկն 8 տարեկան էր: Իսկ նրա կինը ամուսնական մահիճը կիսում էր իր 13-ամյա որդեգիր տղայի հետ, որի արդյունքում էլ, ի վերջո, հղիացել ու երեխա է ունեցել:

Հեղինակ:
«Փաստինֆո»