Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. նոյեմբերի 5-ին Թիֆլիսում, նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։ ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) և նախագահ (1947-ից), Երևանի համալսարանի պրոֆեսոր (1947-ից)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և դիրեկտոր (1946)։ ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947-ից)։ Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ։ Հայկական ՍՍՀ (1940) և Վրացական ՍՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ։
1948–55-ին եղել Է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961–64-ին՝ նույն միության նախագահ, իսկ 1968–1972-ին՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։
Ավարտել Է Լենինգրադի համալսարանը (1928), 1928–31-ին սովորել Է ՍՍՀՍ ԳԱ գլխավոր (Պալկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում, ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։ 1931–43-ին աշխատել Է Լենինգրադի համալսարանում (1934-ից՝ պրոֆեսոր)։ Եղել Է ՍՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը (1939), Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի դիրեկտորը (1939) և ուսումնական մասի պրոռեկտորը (1941)։ 1943-ից աշխատում Է Հայկական ՍՍՀ-ում, որի ԳԱ հիմնադիր անդամներից Է և առաջին փոխնախագահը։ Համբարձումյանը մեծ ավանդ ունի Հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում։
Աշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկ աստղագիտության, աստղերի և գալակտիկաների Էվոլյուցիայի հարցերին։ Ստեղծել Է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, որը հիմք Է ծառայել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար։ Մշակեւ Է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ։ Ստացված գնահատականները Համբարձումյանին թույլ տվեցին գտնել աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները։ Մշակել Է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները։ Ցույց Է տվել, որ աստղերի մերձեցումների հետևանքով առանձին աստղերի հեռացման պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են։ Քայքայման արագությունից ելնելով՝ գնահատել Է աստղակույտերի տարիքը։ Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել Է Գալակտիկայի տարիքի կարճ (10'' տարի) սանդղակը։ Ցույց Է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում Է ոչ թե անընդհատ միջավայրի, ինչպես ընդունված Էր նախկինում, այլ բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների՝ կլանող ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացված են նրա սիմետրիայի հարթության շուրջը։ Այդ ամպերի ուսումնասիրության համար:
Համբարձումյանը մշակել Է ֆլակտուացիաների տեսությունը։ Ստեղծել Է պղտոր միջավայրում լույսի ցրման յուրօրինակ տեսություն, որը հիմնված Է իր առաջարկած ինվարիանտության սկզբունքի վրա և տալիս Է պրոբլեմի ճշգրիտ լուծումը։ Ինվարիանտության սկզբունքը դարձավ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խնդիրների լուծման հզոր միջոց։ Այդ սկզբունքի հիման վրա Համբարձումյանը ստացել Է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումներ։ 1947-ին նա հայտնագործել Է նոր տիպի (դինամիկական տեսակետից անկայուն և քայքայվող) աստղային համակարգեր, որոնց անվանել Է աստղասփյուռներ։ Համբարձումյանի հաստատած աստղասփյուռների երիտասարդությունը աստղային կոսմոգոնիայի մի շարք սկզբունքային պրոբլեմների լուծման հիմք ծառայեց։ Ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսները ներկայումս շարունակվում են և ունեն խմբական բնույթ։ Բացահայտել Է T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղը աստղային Էվոլյուցիայի ընդհանուր շղթայում, որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչներ։ 1950-ական թթ. Համբարձումյանը հայտնագործել Է գալակտիկաների կենտրոնական խտացումների՝ գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում Է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք, ռադիոգալակտիկաների դեպքում հզոր ռադիոճառագայթում և այլն)։ Մշակել Է նախաստղերի վարկածը, որը հիմնվում Է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա։ Ըստ այդ վարկածի, նախաստղերը մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնք, տրոհվելով, սկիզբ են դնում աստղերին և աստղային համակարգերին։ Նախաստղերի վարկածի կապակցությամբ Համբարձումյանը տվել Է աստղերի գերխիտ կոնֆիգուրացիաների տեսության հիմունքները։ Նրա մշակած սկզբունքներն ընկած են աստղերի և գալակտիկաների Էվոլյուցիային նվիրված «Բյուրականյան ուղղության» հիմքում։ Ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման կարևոր արդյունքներ Է ստացել։
Համբարձումյանը գիտության մեջ հիմք Է դրել նոր ուղղությունների, Լենինգրադում և Բյուրականում ստեղծել գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա։ ՍՍՀՍ III—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Արժանացել Է ՍՍՀՍ պետական մրցանակների (1946, 1950)։ Ընտրվել Է ԱՄՆ-ի ազգային (1950), Անգլիայի (Լոնդոնի թագավորական ընկերության, 1969), Արգենտինայի (1975), Ավստրիայի (1956), Բելգիայի (Լիեժի թագավորական գիտական ընկերության, 1953),Բուլղարիայի (1974), ԳԴՀ-ի (Բեռլին, 1957), Իտալիայի (1967), Հոլանդիայի (1970), Հնդկաստանի (1976), Նյու Յորքի (1974), Ֆրանսիայի (1958, 1974), Շվեդիայի (1973), Չեխոսլովակիայի (1971) գիտությունների ակադեմիաների և Բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի (Հալլե, ԳԴՀ, 1959) օտարերկրյա անդամ, Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1978), Միջազգային աստղագիտական միության անդամ (1948), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (Բոստոն, 1957), Քեմբրիջի (Անգլիա, 1969) փիլիսոփայական, ԱՄՆ-ի (1947), Կանադայի (1959), Մեծ Բրիտանիայի թագավորական և Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությունների (1953) և Ադրբեջանական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի (1972) պատվավոր անդամ։
Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվան, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով։
Ավստրալիայի ազգային (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կարլովի (Պրագա, 1967), Լա Պլատայի (Արգենտինա, 1974), Սորբոնի (Փարիզ, 1965), Տորունի Կոպեռնիկոսի անվան (Լեհաստան, 1973) համալսարանների պատվավոր դոկտոր։ Պարգևատրվել է Լենինի հինգ, Աշխատանքային կարմիր դրոշի երկու և այւ շքանշաններով ու մեդալներով։
Աղբյուրը' findarmenia.com: