83 տարեկանում մահացել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը: Այս մասին հայտնում է AlArabiya հեռուստաալիքը:

 

 

Օմար Շարիֆը ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Քրիստոնյա է եղել, սակայն փոխել է անունը և կրոնը, դառնալով իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆաթեն Համմանի հետ։

 

 

Դերասանը սկզբնական շրջանում հանդես է եկել եգիպտական ֆիլմերում։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր, որտեղ նա խաղալով շերիֆ Ալիի դերը ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում։ Ստացել 3 «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակ։

 

 

Նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիայում արգելել են նրա մուտքը երկիր։