Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Տվյալ հանցագործության օբյկտը սեռական հասունության չհասած իգական և արական սեռի անչափահասների ֆիզիկական և բարոյական նորմալ զարգացումն է:

Օբյեկտիվ կողմից արարքը բնութագրվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ վերջինիս համաձայնությամբ սեռական հարաբերություն ունենալու կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու ձևով:

Սուբկեյտիվ կողմից արարքը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:

Հանցագործության սուբյեկտը կարող են լինել 18 տարին լրացած արական և իգական սեռի անձինք:

Իրավաբան.net