Հնդկաստանի Պաշտպանության նախարար Արակապարամբիլ Կուրիեն Էնտոնին հայտարարել է, որ Մումբայի նավահանգստում պայթած և խորտակված «Սինդուրակշակ» սուզանավի անձնակազմի անդամները մահացած են: Այս մասին, ըստ «Gazeta.ru»-ի, հայտնում է «Reuters»-ը:
Նախարարը կատարվածն անվանել է «վերջին ժամանակների ամենամեծ ողբերգությունը»:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ սուզանավում 18 մարդ կար:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել զենքերի՝ ստորջրյա արկերի և Club-S հրթիռների պահոցում:
Մումբայի նավահանգստում գտնում էր Ռուսաստանում արտադրված այդ սուզանավի տեխնիկական սպասարկումն իրականացնող կենտրոնի ռուսաստանյան աշխատանքային խումբը: Կենտրոնի ներկայացուցիչները հայտարարել են, պայթյունի պահին մասնագետների խմբի անդամներից ոչ մեկը սուզանավում չի եղել: