ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է եռօրյա այցով օգոստոսի 13-ին Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործընկալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերվող մի շարք հարցեր:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնիկայի և սպառազինության վերանորոգման ու սպասարկման համար նախատեսված սերտիֆիկացված սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: