Հունիսի 22-ից մեկնարկած և շարունակվող «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի գոտիներում:
Հաշվի առնելով միջոցառման նշանակությունը, մաքրման աշխատանքներին այս երեք շաբաթների ընթացքում պարբերաբար միացել են ինչպես պետական, հասարակական, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ուղղակի երևանցիներ։
Այսօր՝ օգոստոսի 14–ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության ներկայացուցիչներից Հովիկ Ահարոնյանը հանդիպեց նաև Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ նստացույց իրականացնող ակտիվիստներին ու նրանց ևս հրավիրեց միանալու և մասնակցելու առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին Եռաբլուրի հարակից տարածքի մաքրման աշխատանքներին: Ակտիվիստների կողմից այս պահի դրությամբ դեռևս որևէ արձագանք չի եղել: Հուսանք, որ նրանք ամեն դեպքում կմասնակցեն այս հանրօգուտ, համաքաղաքային միջոցառմանը։