Օգոստոսի 14-ին, ժամը16:50-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածում' Քուչակ գյուղի վարչական տարածքում, Երևան քաղաքի 9-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Զոհրապ Կիրակոսյանը իր կողմից վարած ГАЗ 31 10 մակնիշի 07 ՕՍ 041 համարանիշի ավտոմեքենայով դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Բերիդզե Ռեզոշոթայիի վարած Mersedes մակնիշի SDS 109 համարանիշի բեռնատար ավտոմեքենային:

Վթարի հետևանքով, ГАЗ 31 10-ի ուղևոր, Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 23-ամյա Գարիկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Զ. Կիրակոսյանը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի աշխատակիցները' դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Նրանց օգնել են քաղաքացիներն ու Ապարանի հրշեջ-փրկարարական խմբի աշխատակիցները, ովքեր ժամանել էին մեկ մարտական հաշվարկով:

Shamshyan.com-ը ներկայացնում է ողբերգական վթարի պահը ֆիքսած բացառիկ տեսանյութը:

Մանրամասն՝ այստեղ